Որքան մարդ է մասնակցել մարզահամերգային համալիրի հարակից տարածքում տեղի է ունեցած բողոքի ակցիային

Այսօր՝ մայիսի 4-ին, Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում տեղի է ունեցել բողոքի ակցիա։

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է ակցիայի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 15։40-ի դրությամբ ակցիայի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 300 մարդ։ Ակցիային արդեն միացել էին նաև «Հայաստան» դաշինքի կողմնակիցները։

Նկարահանումն իրականացվել է անձրևից հետո, երբ մասնակիցները դուրս էին եկել գետնանցումից։

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ