Գրոնոն ողջունել է Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման՝ Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի նիստը

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ողջունել է Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և շահագործման հանձնման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի այսօրվա նիստը:

«ԵՄ-ն լիովին աջակցում է այս նոր կարևոր քայլին տարածաշրջանում հաղորդակցության հնարավորությունների զարգացման և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ»,- նշել է Գրոնոն X-ի իր էջում:

Ավելի վաղ Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման՝ Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը: Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեսքստում կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ