Կանդազը ինքնուրո՞ւյն է ղալաթներ արել. տականքներին վարձել են, որ ՀՀ-ի դեմ տեղեկատվական դիվերսիա անեն. տեսանյութ

«Կանդազը ինքնուրո՞ւյն է ղալաթներ արել, թե՞ ընդամենը մի ֆրագմենտ է»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի թիմի «սիմվոլներից» մեկի՝ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի կալանավորմանը, որը մեղադրվում է կաշառք առաջարկելու համար:

Մեհրաբյանի խոսքով՝ ընդդիմությունը Հայաստանում Պուտինն է, որն ուզում է՝ Հայաստանը շարունակի գտնվել ռուսական սապոգի տակ. «Չեն ուզում՝ խաղաղություն լինի, որ մեզ դնեն Ռուսաստանի անլվա սապոգի տակ, որոշներն էլ լինեն դեգեներատ բուֆետչիկ: Դարձել են Պուտինի գրկի բալալայկան ու ծնգծնգում են. սրանք պետք է կալոշ հագնեն ու բուտկա մոսկվիչ քշեն»:

Ըստ զրուցակցի՝ տականքներին վարձել են, որ Հայաստանի դեմ տեղեկատվական դիվերսիա անեն. «Այլ տեղերում սրանց մտցնում են ծակը»:

Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին բոլոր թելերը տանում են մի տեղ. «Երբ պետք է, կվիճեն, երբ պետք է, կլռեն»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ