Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել։ Ռուսական կողմը վերադարձրել է 193 զինծառայող, նույնքան մարդ էլ փոխանցել է Ուկրաինա:

Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարությունը, հաղորդում է РБК-ն:

Փոխանակման նախորդ փուլը տեղի էր ունեցել երկու շաբաթ առաջ՝ Սուրբ Զատկի տոնի նախաշեմին։ Այն անցկացվել էր «175-ը 175-ի դիմաց» բանաձևով։ Բացի զինվորականներից, կողմերը միմյանց էին փոխանցել նաև յոթական քաղաքացիական անձանց։ Այն ժամանակ Ռուսաստան էր վերադարձել Կուրսկի մարզի բնակիչների վերջին խումբը՝ հինգ կին և երկու տղամարդ, բոլորը՝ Սուջայի շրջանից։

Գերիների վերադարձից երկու օր առաջ Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել էին զոհված զինծառայողների մարմինների փոխանակում։ Ինչպես РБК-ին հայտնել է Ուկրաինայում ռազմական գործողության հարցերով խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ, Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը, ուկրաինական կողմին է փոխանցվել 1000 զոհված զինվորականի մարմին, ռուսական կողմին՝ 41։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ