![]()
Ապրիլի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում, թաղամասով անցնող ջրանցք ավտոմեքենա է ընկել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդին տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, սակայն վարորդը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց։
Պարեկները պարզել են, որ վարորդը՝ Երևանի բնակիչ 57-ամյա Հայկ Վ․-ն, իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է ջրատարում։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։
![]()