![]()
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հրավիրել Վլադիմիր Պուտինին Միացյալ Նահանգներում կայանալիք G20 գագաթնաժողովին, սակայն դրական է վերաբերվում նման այցին:
Ամերիկացի առաջնորդն այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը կազմակերպված միջոցառման ժամանակ։
Վերջին անգամ Թրամփը և Պուտինը անձամբ հանդիպել են 2025 թվականի օգոստոսին Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ժամանակ: Դրանից առաջ ԱՄՆ նախագահը պահանջել էր, որ Պուտինը համաձայնի Ուկրաինայի դեմ պատերազմում հրադադարի՝ խոստանալով «շատ լուրջ հետևանքներ», եթե դա տեղի չունենա հանդիպման ժամանակ, սակայն գագաթնաժողովն ավարտվեց առանց հրադադարի համաձայնագրի:
![]()