![]()
Մեր սիրելի 65+ տարիքի քաղաքացիներից շատերը առողջության ապահովագրության ներդրմանը սպասում էին հենց կատարակտի վիրահատության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և տեսանյութ կցել։
«Գիտեմ, մինչև ապահովագրության ներդնումը, այս պլանային վիրահատությունը մեր քաղաքացիներից շատերին ֆինանսական առումով հասանելի չէր․ այն պետպատվերով տրամադրվում էր միայն որոշակի խմբերի։
Ակնաբուժական մասնավոր երկու կլինիկաներում հետևել եմ ապահովագրության շրջանակում, արհեստական ոսպնյակի տրամադրմամբ, կատարակտի վիրահատությանը: Ուղեգրման ընթացքի, հետազոտության և վիրահատության մասին պատմում են հենց քաղաքացիները։
Առողջության ապահովագրությունը կյանքի որակ է փոխում»,-նշել է նա։
![]()