Ովքեր ձայն կտան Սոլովյովին և նրա հայաստանյան ընկերներին՝ կքվեարկեն Հայաստանի օկուպացիայի օգտին. Առաքելյան

Քաղաքական վերլուծաբան Էդգար Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ռուս լրագրող, պուտինամերձ շրջանակներից հանդես եկող Վլադիմիր Սոլովյովի վերջին հայտարարություններին՝ այն դիտարկելով առաջիկա ընտրությունների համատեքստում:

«Սոլովյովի՝ ՀՀ-ն օկուպացնելու կոչը և 2026-ի ընտրությունները.

Սոլովյովը բացում է բոլոր խաղաքարտերը՝ կոչ անելով Հայաստանում և Կենտրոնական Ասիայում նույնպես «հատուկ ռազմական օպերացիա» իրականացնել, որպես ազդեցության գոտու։

Սա թերևս ռուսական պետական պրոպագանդայի անկեղծության պահն է, երբ այլևս ասում են այն, ինչ մտածում ու ցանկանում են անել։

Երկար ժամանակ է, որ նշում եմ, որ 2026 թվականի ընտրությունները վճռորոշ և շրջադարձային նշանակություն ունեն Հայաստանի համար ու Սոլովյովի հայտարարությունը եկավ դա ապացուցելու։ 2026-ի հունիսի ընտրություններին մենք որոշելու ենք Հայաստանի լինել-չլինելու հարցը, արդյո՞ք մեր հայրենիքը՝ Հայաստանը, լինելու է ինքնիշխան, ժողովրդավարական պետություն, թե ազդեցության տարածք՝ օկուպացված սոլովյովների ու նրա հայաստանյան գաղափարակից ընկերների հայրենիքի կողմից։

Նրանք ովքեր ձայն կտան Սոլովյովին ու նրա հայաստանյան ընկերներին՝ կքվեարկեն Հայաստանի օկուպացիայի օգտին»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ