Տեր Խաչատուր քահանա Գեւորգյանը ևս միացավ Սրբազանների եւ ՀՀ Վարչապետի կոչին եւ Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման ուխտին

Տեր Խաչատուր քահանա Գեւորգյանը գրել է․

Ես՝Տեր Խաչատուր քահանա Գեւորգյանս ինձ երբեք չեմ համարել կարգալույծ քահանա , քանզի արձակմանս դիմումը ներկայացրել եմ ինքնակամ, ճիշտ նույն օրը երբ Կտրիճ Ներսիսյանի եղբայր Եզրասը ապորինի նշանակվել է առաջնորդ եւ ժամանել այն տարածաշրջան , որտեղ ես ծառայել եմ իբրեւ հոգեւոր հովիվ։
Թերեւս 1999 հոկտեմբեր 27 ին լինելով Ազգային եկեղեցական ժողովի պատգամավոր ականատես եմ եղել կաթողիկոսական ընտրության ընթացքի բռնաճնշումներին, իսկ ավելի ուշ Եզրաս աբեղայի լույսի եւ ձայնի արագությունը գերազանցող եպիսկոպոսացմանը , ըստ այդմ երբեք Ներսիսյան ընտանիքին լուրջ չեմ վերաբերվել ։
Վերոշարադրյալից ելնելով , միանում եմ Սրբազանների եւ ՀՀ Վարչապետի կոչին եւ միանում Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման ուխտին ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ