Հալեպի օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է

Սիրիայի ավիացիոն իշխանությունները որոշել են 24 ժամով դադարեցնել Հալեպի օդանավակայանի գործունեությունը «Սիրիայի դեմոկրատական ուժերի» և Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև լարված բախումների ֆոնին:

«Հալեպի մի քանի շրջաններում անվտանգության վերջին զարգացումների լույսի ներքո ուղևորների և անձնակազմի անվտանգության համար որոշվել է 24 ժամով դադարեցնել Հալեպի օդանավակայանից դուրս և դեպի օդանավակայան բոլոր չվերթերը»,- սոցիալական ցանցերում հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։

SANA գործակալության փոխանցմամբ՝ Հալեպ քաղաքում «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քրդական աշխարհազորայինների և Դամասկոսի վերահսկողության տակ գտնվող ուժերի միջև բախումների հետևանքով զոհվել է չորս մարդ, 26-ը՝ վիրավորվել:

Հիշեցնենք՝ բախումներ են Հալեպի հայաշատ հատվածում, ինչի պատճառով Սուրբ Ծննդյան հաջորդող մեռելոցը չեղյալ է հայտարարվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ