Բելգորոդի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով նավթի պահեստ է հրդեհվել

Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքով հարձակվել են Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ շրջանում գտնվող նավթի պահեստի վրա, հայտնել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Պայթյունի հետևանքով մի քանի պահեստային բաքեր հրդեհվել են։ Հրշեջ խմբերը մարել են հրդեհը»,- գրել է նա «Տելեգրամ»-ի իր ալիքում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ոչ ոք չի տուժել, պարզաբանել է Գլադկովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ