Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ՈՒԵՖԱ ֆուտզալի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը։

Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

«Մեր ընտրանին հունվարի 6-18-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ուսումնամարզական հավաքին հրավիրել է հետևյալ խաղացողներին։

Աղաջանով Ալբերտ — ՏԶՄՍ Տուլա

Ղազարյան Սուրեն — Երևան

Ղարաբեկյանց Էմին — Յունիսպորտ

Սանոսյան Վլադիմիր — Նորիլսկի Նիկել

Մելքոնյան Արթուր — Լիպեցկ

Նևեդրով Դենիս — Տյումեն

Խռոմիխ Նիկիտա — ՏԶՄՍ Տուլա

Մաշումյան Գարեգին — Սիևն

Մանուկյան Համլետ — Յունիսպորտ

Պատատյան Արթուր — Երևան

Դերմենջյան Միհրան — Երևան

Մարգարյան Սարգիս — Յունիսպորտ

Վասիլև Պուտրուս — Յունիսպորտ

Պետրոսյան Արսենի — Նովայա- Գեներացիա

Եղիազարյան Աղասի — Երևան

Ղանդիլյան Միքայել — Էիր-Աերո

Պետրոսով Արսեն — Տորպեդո

Եվրոպայի առաջնության առաջին խաղում մեր ընտրանին կանցկացնի հունվարի 22-ին Ուկրաինայի դեմ։ Հունվարի 25-ին կմրցենք Չեխիայի, իսկ հունվարի 28-ին խմբային փուլը կավարտենք Լիտվայի դեմ հանդիպումով»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ