![]()
Նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով 2026 թվականին ռուս պահեստազորայիններին զորակոչվում են զինվորական պատրաստության: Հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման պորտալում։ Այս տարի նախատեսվում է զորակոչել ընդհանուր առմամբ 261,000 մարդու։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ռուսական ԶԼՄ-ներից։
Այս տարվա սկզբին Պուտինը հրամանագրեր էր ստորագրել գարնանային զորակոչի (պետք է զորակոչվեր 160,000 տղամարդ) և աշնանային զորակոչի (ըստ փաստաթղթի՝ պետք է զորակոչվեր 135,000 տղամարդ)։
«2026 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը կիրականացվի 18-ից 30 տարեկան Ռուսաստանի այն քաղաքացիների զորակոչը, ովքեր պահեստազորում չեն և ենթակա են զորակոչի», – ասվում է նոր հրամանագրում: Զինված ուժեր զորակոչիկների փաստացի ուղարկումը, ինչպես նախկինում, տեղի կունենա ապրիլի 1-ից մինչև հուլիսի 15-ը և հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը: Տարեկան զորակոչի մասին օրենքի նախագիծը հեղինակել են Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը և նրա առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը: Նրանք կարծում են, որ տարեկան զորակոչը հավասարաչափ կբաշխի զորակոչային կետերում աշխատանքային ծանրաբեռնվածությունը և կբարելավի զորակոչի որակը:
Նույն հրամանագրով կզորացրվեն այն զինվորները, նավաստիները, սերժանտները և ենթասպաները, որոնց ծառայության ժամկետը արդեն լրացել է։
![]()