![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏՏ ոլորտի մասնագետների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է երկրի ապագայի տեսլականին՝ շեշտելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքն է բոլորի «երազանքի հայրենիքը»։
«Երկրի ապագայի մասին ես վերջին տարիներին միայն դրա մասին եմ խոսում։ Ես Հայաստանի ապագան պատկերացնում եմ միջազգային ճանաչված սահմաններով, բաց սահմաններով, խաղաղ, ժողովրդավարական և իրավական պետություն՝ 29 743 քառակուսի կիլոմետր տարածքով։ Բայց այստեղ մի հիմնարար խնդիր կա․ թվում է տարօրինակ, որ այսօր այս թեմայով ենք խոսում, սակայն պետք է առերեսվենք մեր տարօրինակություններին:
Մենք պետք է դադարեցնենք «հայրենիքի փնտրտուքը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը հենց մեր երազանքի հայրենիքն է», — ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ այլ հայրենիք փնտրելու անհրաժեշտություն չկա:
«Երբ մենք երազում ենք հայրենիքի մասին, մենք այն կորցնում ենք, իսկ երբ գիտակցում ենք, որ մեր երազանքին արդեն հասել ենք, մենք հանդարտվում ենք և կենտրոնանում գործի վրա»,- նշել է նա:
![]()