Մեզ համար կրթությունը մնում է առաջնահերթություն. առանց որակյալ կրթության չի կառուցվի Հայաստան. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ: Ուղերձում նշվում է.

«Հարգելի՛ ուսուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Այս մասին ասված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձում։

«Ուսուցիչը ոչ միայն գիտելիք փոխանցող է, այլև արժեքներ ու մտածողություն ձևավորող։ Ձեր նվիրումն ու պատասխանատվությունը ստեղծում են մեր պետության ամենաարժեքավոր կապիտալներից մեկը՝ կրթված և գիտակից երիտասարդությունը։

Մեր իշխանության համար կրթությունը եղել և մնում է առաջնահերթություն։ Վստահ ենք, որ առանց որակյալ կրթության անհնար է կառուցել բարեկեցիկ և անվտանգ Հայաստան, իսկ այդ մեծ առաքելության հիմքում կանգնած եք դուք՝ ձեր գիտելիքներով, ամենօրյա աշխատանքով ու անսահման նվիրվածությամբ։

Սիրելի՛ ուսուցիչներ, կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ ցանկանում եմ ձեզ բեղմնավոր գործունեություն` ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարօրության և պայծառ ապագայի»,-նշված է ուղերձում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ