Նորանկախ Հայաստանի որևէ կառավարություն երբևէ այսքան գումար չի հատկացրել ոլորտին.Սիսակ Գաբրիելյան

Սիսակ Գաբրիելյանը գրում է.

Աննախադեպ. ավելի քան 1.1 միլիարդ ԱՄՆ դոլար ԿԳՄՍ-ին։
Նորանկախ Հայաստանի որևէ կառավարություն երբևէ այսքան գումար չի հատկացրել ոլորտին։

Մեկ տարում մենք նախարարությանը ավելի շատ գումար ենք հատկացնելու, քան մեզ նախորդած որոշ կառավարություններ 5 տարվա ընթացքում։

Այո՛, 2026թ. բյուջեով կրթությանը, գիտությանը, մշակույթին և սպորտին կտրամադրվի ավելի քան 420 միլիարդ դրամ։

Հաջորդ տարի պատրաստ և ամբողջությամբ նոր գույքով մեր երեխաների առաջ իրենց դռները կբացեն այս պահին շինարարության մեջ գտնվող 259 դպրոցները և 240 մանկապարտեզները։

Լա՛վ սովորիր, որ լա՛վ ապրես։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ