![]()
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Այս մասին հաղորդել են Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությունից։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին:
Փաշինյանը կմասնակցի «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին:
![]()