Փարաքարի ողբերգությունը, մարդկանց վիշտը քաղաքական դիվիդենտների համար շահարկելը տականքություն է. Դավոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Փարաքարի համայնքապետի սպանության վերաբերյալ շահարկումներին և մեկնաբանություններին:

«Փարաքարում տեղի ունեցած ողբերգությունը լրագրողները և ընդդիմադիրները միտումնավոր քաղաքական շահարկումների և մեղադրանքների առարկա են դարձնում։

Յուրաքանչյուր հանցագործություն պարտադիր ենթակա է բացահայտման և համարժեք պատժի, իսկ մինչ հանցագործության բացահայտումը հրապարակային մեղադրանքներ հասցեագրելը իշխանություններին կամ որևէ այլ սուբյեկտի ցածր և ստոր արարք է։

Քաղաքական դիվիդենտների համար մարդկանց վիշտը շահարկելը տականքություն է։

Ցավակցում եմ զոհվածների ընտանիքին և բարեկամներին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 23։52-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով՝ կան 2 զոհ, 1 վիրավոր։

Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ