Բորիս Ավագյանի շահերը ներկայացնող փաստաբանը նշել է, որ չի հավատում նրա ինքնասպանության վարկածին

Բորիս Ավագյանի շահերը ներկայացնող փաստաբան Նատալյա Չեռնիկովան RT-ին հայտնել է, որ չի հավատում Ավագյանի ինքնասպանության վարկածին:

Նա հայտարարել է, թե այդ մասին դատողություն է անում՝ դատելով նրա բնավորությունից:

«Նա շատ լավ գիտի, թե ինչ է ինքնասպանությունը։ Նա բավականին խելացի մարդ է, հետևանքները հաշվի է առնում իրադարձությունից այն կողմ։ Ես չեմ կարծում, որ նա ինչ-որ կերպ չի մտածել այդ մասին»,-փաստաբանի խոսքը մեջբերում է RT-ն։

Նշենք՝ համացանցում են հայտնվել «ինքնասպանություն գործած» Բորիս Ավագյանից լուսանկարներ՝ Սանկտ Պետերբուրգում գտնվող Հայաստանի հյուպատոսության շենքի զուգարանում: Լուսանկարներում երևում է լվացարանում առկա արյունոտ դանակ

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սանկտ Պետերբուրգում գտնվող Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել Ղարաբաղի նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին։

Ավագյանը անգիտակից վիճակում հայտնաբերվել է զուգարանում, որտեղ նա գտնվել է մոտ 50 րոպե, հայտնել են մի շարք ռուսական ալիքներ: Ըստ տեղեկությունների՝ վերջինս ինքնասպանություն է գործել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ