Վարչապետի հրապարակած փաստերը կարդալուց հետո սառեցի․ Սաֆարյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու հանրահայտ փաստ է իրար կապել, որոնք 30 տարվա ընթացքում մտքով չի անցել ու երբ կարդացի՝ անկեղծ սառեցի։

Եթե 3 նախագահները հաղթածներ էին, ինչո՞ւ է ժողովուրդը ընտրութունների ժամանակ դեմ քվեարկել «հաղթած» նախագահներին, կամ որ նույն է՝ հաղթանակին․․․
Իսկապես, քաղաքագիտական ֆենոմեն է։

Ու չասեք՝ ներքին խնդիրների պատճառով կամ ներքին քաղաքականությունը վատ էին վարում․ այս թեզը հերքվում է․ Հայ հասարակությունը 1998թ․ առանձնապես չէր էլ ճանաչում Ռոբերտ Քոչարյանին կամ չգիտեր նրա կառավարչական հմտությունների մասին /բառացիորեն մի քանի ամիս է եղել Հայաստանում, վարչապետ աշխատել ու կարողացել «ցուցադրել իր կառավարչական որակները»/, բայց դեմ քվեարկեց։

Ու հետաքրքիր է՝ թե ինչ կպատասխանեն այս հարցին երեք նախագահները, թեպետ վստահաբար ոչինչ էլ չեն պատասխանի, ինչպես նախկինում օդում մնացած բոլոր անպատասխան հարցերը․․․
Չլինի՞ ժողովուրդը «հաղթած» կամ «հիմնադիր» նախագահներին չի ընտրել, որովհետև իմացել է, որ Հանրապետության հիմնադիրն ինքն է, ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանը․․․․
Չլինի՞ ժողովուրդը լավ է իմացել, որ պատերազմում հաղթել է ինքը՝ հավաքականորեն ու իր ծոցից դուրս եկած զավակներով՝ տղաներով ու աղջիկներով, այլ ոչ թե «հաղթանակած» բառն իրեն վերագրած առաջին նախագահը կամ հետագայում իրենց մասին պատվերով կինոներ նկարած երկրորդն ու երրորդը․․․․
Ամենայն հավանականությամբ առաջին պատասխանները․․․
Այլապես ստացվում է, որ չարքաշ, Քրիստոսի տառապանքները տեսած ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի նման միշտ «ազգակործան պատուհաս, աղետաբեր կամ կապիտուլյանտ է եղել»՝ միշտ «պատրաստ մսխելու հաղթանակը», «հաղթանակն ատող ու վատնող», «հողատու ու դավաճան», «Արցախն ատող», և իրենք ընտրությունները կեղծելով «փրկել են հաղթանակը»․․․
Ուղղակի սնափառության ու սնանկության մի տոնավաճառ է, պարոնայք․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ