![]()
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ՀԷՑ-ի Շիրակի մարզային կառույցի տնօրեն Սարիկ Մինասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս ազատ, անկախ, ինքնիշխան պետություն է ոչ թե ձևակերպումներով, այլ իրականում:
«Այս բաղձալի իրականությանը հասնելու համար իրենց կյանքը չեն խնայել տասնյակ հազարավոր հայորդիներ:
Մեր պետականությունն այսօր ամուր է, քան երբևէ: Մենք թևակոխել ենք խաղաղության, զարգացման և անվտանգության ժամանակաշրջան։
Ովքեր դեմ կլինեն Հայաստանի ինքնիշխանությանը, ուղիղ իմաստով ուրացողներ և դավաճաններ են:
Մեր երեխաներն արժանի են ապրել արժանապատիվ»,- գրել է Մինասյանը:
![]()