Գերեզմանների մոտով անցնող գնացքի գծերի տարածքում գանգեր և ատամնաշար են հայտնաբերվել

Սեպտեմբերի 23-ին՝ ամը 10:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում գտնվող, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին հարակից գերեզմանների տարածքով անցնող երկաթգծերի վրա մարդկային մարմնի մնացորդներ կան:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում հայտնաբերվել է մարդկային մարմնի մնացորդներ, 2 գանգ, ատամնաշար:

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ դատաբժիշկները պետք է պարզեն՝ հայտնաբերված մարդկային մարմնի մնացորդները կնո՞ջ, տղամարդո՞ւ, թե՞ երեխայի են պատկանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ