![]()
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է գործընկերոջ՝ քաղաքապետ Կախա Կալաձեի հետ։
Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այն բնագավառները, որոնք կարող են դառնալ փոխշահավետ և արդյունավետ գործընկերության հիմք՝ նպաստելով երկու քաղաքների զարգացմանն ու քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը։
![]()
Երևանի քաղաքապետը նկատել է, որ երկու ժողովուրդներին կապող դարավոր բարեկամությունն ու հարևանությունը վերածվել են նաև արդյունավետ համագործակցության երկու մայրաքաղաքների միջև։ Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանը մեծապես կարևորում է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացումը։
![]()
Այցի ընթացքում, ի դեպ, Թբիլիսիի Ռուսթավելիի անվան պետական թատրոնում ելույթ կունենա «Երևան» երիտասարդական նվագախումբը՝ նվիրված Հայաստանի անկախության տարեդարձին։
![]()