![]()
Երևանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ երկօրյա «Ռոուզ-Ռոթ» սեմինարին մասնակցում են նաև Թուրքիայից և Ադրբեջանից ժամանած խոսնակներ։
Այս մասին նախապես հայտնել էին լրատվամիջոցները, ինչը լրագրողների հետ զրույցում հաստատեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը․ «Պարոն Մամեդովը մասնակցում է Ադրբեջանի կողմից, կան Թուրքիայի ներկայացուցիչներ։
Դուք հարցեր տալու հնարավորություն կունենանք, պարոն Մամեդովը համաձայնվել է հարցազրույց տալ»,- ասաց Քոչարյանը։
![]()