![]()
Ղազախստանում ավարտվել է «Silk Way Star» երաժշտական մրցույթի առաջին փուլը։
Ինչպես հաղորդում է APA-ն՝ հղում անելով Kazinform-ին, առաջին փուլի ընթացքում 12 մասնակիցներից յուրաքանչյուրը մայրենի լեզվով երգ է կատարել։
Տեղեկությունների համաձայն՝ մեկնարկային փուլի առանձնահատկությունն այն է, որ ոչ մի մասնակից չի լքել նախագիծը, այսինքն՝ բոլոր մասնակիցները կշարունակեն պայքարը հաղթանակի համար։
Ժյուրիի որոշմամբ՝ առաջին տեղը՝ 126 միավորով, գրավել է մալայզիացի երգչուհի Յազմին Ազիզը, երկրորդ տեղը՝ 122 միավորով, ուզբեկ երգչուհի Մադինաբոնու Ադիլովան, երրորդ և չորրորդ տեղերը՝ 120 միավորով, համապատասխանաբար՝ Թուրքմենստանի մասնակից Դովրան Շամմիևը և վրացի մասնակից Ավթանդիլ Աբեսլամիձեն։
Հատկանշական է, որ առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները միմյանց ամենաբարձր միավորներն են դրել միջազգային մրցույթում։
![]()