Ինչ փոփոխություններ են եղել ՔՊ վարչության նոր կազմում. ովքեր են դուրս մնացել և ովքեր՝ ներառվել

Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ Համաժողովը, որի օրակարգում ընդգրկված են եղել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության, վարչության նախագահի և վերահսկող հանձնաժողովի ընտրության հարցերը:

Ինչպես հայտնել ենք՝ հրապարակվել են ՔՊ վարչության, վարչության նախագահի և վերահսկող հանձնաժողովի ընտրության վերջնական արդյունքները:

Կուսակցության մի շարք կարկառուն դեմքեր ու գործիչներ, որոնք նախորդ համաժողովներում ընտրվել և եղել են վարչության անդամներ, այս անգամ դուրս են մնացել ընտրություններից, փոխարենը՝ ներառվել են նոր կուսակցականներ:

Վարչության նոր կազմում տեղ չի գտել Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, նաև՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

Նախորդ վարչության անդամ Վաղարշակ Հակոբյանը ևս դուրս է մնացել ցանկից, իսկ Արփի Դավոյանի թեկնածությունը չի էլ առաջադրվել։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը թեպետ բազմիցս հարցազրույցներում նշել է, որ մեծ հույսեր ունի վարչության անդամ ընտրվելու, սակայն նրա օգտին 404 անձ է քվեարկել, ու մեկ քվե չի բավարարել վարչության կազմում հայտնվելու համար:

Վարչության նոր կազմում չեն հայտնվել նաև ԱԺ փոխխոսանկ Հակոբ Արշակյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը, նրա փոխարեն նշանակված Համբարձում Մաթևոսյանը. նրանք բոլորը եղել են վարչության նախորդ կազմում:

Հիշեցնենք՝ ՔՊ վարչության նոր կազմն ունի հետևյալ տեսքը.

1. Փաշինյան Նիկոլ Վովայի- 826

2. Պապոյան Գևորգ Հարությունի- 707

3. Ալեքսանյան Վահագն Հովիկի- 688

4. Պապիկյան Սուրեն Ռաֆիկի- 665

5. Կոնջորյան Հայկ Արսենի- 648

6. Հարությունյան Արայիկ Էդուարդի- 625

7. Ռուբինյան Ռուբեն Կարապետի- 606

8. Թորոսյան Արսեն Գևորգի- 596

9. Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի- 567

10. Խուդաթյան Դավիթ Հովհաննեսի- 562

11. Սիմոնյան Ալեն Ռոբերտի- 527

12. Ղազարյան Ալխաս Աղաբեկի- 513

13. Ջուլհակյան Արուսյակ Թովմասի- 439

14. Գաբրիելյան Վիլեն Կարենի- 435

15. Հակոբյան Հասմիկ Արմենի- 434

16. Սանոսյան Գնել Հենզելի- 432

17. Ավինյան Տիգրան Արմենի- 422

18. Խաչատրյան Արմեն Էդմոնդի- 420

19. Բաղդասարյան Նազելի Հրաչի- 416

20. Մանավազյան Արուսյակ Լևոնի- 405

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ