![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններին՝ արված Անկախության օրվա կապակցությամբ:
«էս նվիրական օրով իրենց մաղձը թափող Սերժիկ-Ռոբիկ զույգը հիշեցնում է կռռացող զույգ ագռավի։
Գոնե էս ազիզ օրով ձեր թույնն ու մաղձը զսպեք, մեկ է՝ 8 տարի է նույն երգն եք երգում, եկել է ժամանակ, եկել է ժամանակը․․․
Եկել եք մեր տոնը խանգարեք, որ ինչ անե՞ք»,— գրել է նա:
![]()