Տավուշում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա՝ երկաթբետոնե արգելապատնեշներին․ կա տուժած

Սեպտեմբերի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։00-ի սահմաններում Բագրատաշեն-Վանաձոր ավտոճանապարհին՝ Այրում քաղաքի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 61-ամյա Արտաշես Կարապետյանը իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, ապա երկաթբետոնե արգելապատնեշներին։

Վթարի հետևանքով վարորդը նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ