Մոսկվայի արևելքում դպրոցի փլուզման հետևանքով կան զոհեր

Մոսկվայի արևելքում գտնվող դպրոցում վերանորոգման աշխատանքների ժամանակ արտակարգ իրավիճակի հետևանքով մահացել է երկու աշխատող, այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունները։

«Զնամենսկայա փողոցի 14/4 հասցեում գտնվող դպրոցում վերանորոգման աշխատանքների ժամանակ շենքային կառույցների փլուզման պատճառով մահացել էր երկու աշխատող», — ասել է արտակարգ իրավիճակների ծառայության խոսնակը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ