Իրանը դադարեցնում է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը

Իրանը դադարեցնում է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը, հաղորդում է Tasnim-ը։ Որոշումը կապված է երկրի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման հետ։ Նման որոշում է կայացվել Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստում՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի նախագահությամբ:

«Իրանի արտաքին գործերի նախարարությանը նաև հանձնարարվել է շարունակել խորհրդակցությունները ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշումների շրջանակներում՝ երկրի ազգային շահերը պաշտպանելու համար», – նշվում է նիստի ավարտին արված հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ