Մարթա Կոսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո գրառում է արել

Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում տեղի ունեցած հանդիպումից հետո սոցցանցի իր էջում գրառում է արել:

«Եվրամիությունը և Հայաստանը երբեք այնքան մոտ չեն եղել, որքան հիմա:

Երևանում հանդիպել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու մեր գործընկերության առաջնահերթությունները: «Դիմակայունություն և տնտեսական աճ» ծրագրի շրջանակում հայտարարել եմ 202 միլիոն եվրոյի տրամադրման մասին և ազդարարել նոր Բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մեկնարկը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ»,- գրել է հանձնակատարը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ