Ղարաբաղի ժողովուրդը փախստականի իր կարգավիճակը պիտի փոխարինի ՀՀ հպարտ քաղաքացիությամբ. վարչապետ

Ղարաբաղի ժողովուրդը, ի հեճուկս բոլոր փորձերի, աննկարագրելի ողբերգության, չի ներքաշվել հակահայաստանյան, հակապետական օրակարգերի մեջ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովին այս մասին ասաց ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ բռնի տեղահանված ժողովուրդն իր փախստականի կարգավիճակը ՀՀ իշխանությունների աջակցությամբ պետք է փոխարինի Հայաստանի հպարտ քաղաքացիությամբ:

«Եվ այսօր այդ թվում մեր աջակցությամբ փախստականի իրենց կարգավիճակը պետք է փոխարինեն Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիությամբ: ՀՀ ժողովուրդը մեր ապավենն է, մեր ներշնչանքի աղբյուրը, մեր գործատուն ու ղեկավարը, մեր ուժն ու այն վեմը, որի վրա կառուցվում է նոր դարաշրջանը»,- ասաց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ