![]()
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև «Վեհարանը վեհի» նախաձեռնությանը, որի միջնաժամկետ նպատակը Մայր աթռը Կտրիճ Ներսիսյանից ազատելն է: Վարչապետը նշեց, որ այն առաջին հերթին հոգևոր, ապաքաղաքական օրակարգ է և հարցը կուսակցական քաղաքական միջավայրում քննարկելու մեծ պատեհություն չկա:
Միաժամանակ, ըստ Նիկոլ Փաշինյանի, այդ թեման ունի պետական անվտանգության հետ կապված հայեցակարգային նրբություններ, որոնք հոգևոր օրակարգի հետ և առնչվում են, և չեն առնչվում:
«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու առաջնորդության մի հատված՝ Կտրիճ Ներսիսյանի գլխավարությամբ, շարունակում է մնալ կայսերական տրամաբանության մեջ թերսև այն պատճառով, որ թրծվել և ձևավորվել են ԽՄ շրջանում և նրա սրատես հայացքի ներք
Սա պրոբլեմի ողջ նկարագրությունը չէ: Դառնությամբ պետք է արձանագրեմ, որ աթեիստական պետության դաստիարակությունը ստացած մեր մի շարք բարձրաստիճան հոգևորականներ, անձնապես Կտրիճ Ներսիսյանը, պարզապես չեն հավատում Աստծուն, վերաբերվում են որպես ապրանքային նշանի, որը կարող է լավ վաճառվել սփյուռքահայ տոնավաճառներում:
Իսկ քաղաքական օրակարգը հետևյալն է՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին պետք է վերադառնա իր պետականամետ և պետականակենտրոն ծիրին, ինչը հնարավոր չէ առանց վեհարանը Կտրիճ Ներսիսյանից ազատելու։ Մենք այս օրակարգը պետք է անպայման իրագործենք։ Պետք է հեռանա կամավոր, այլ տարբերակ չկա։ Եթե ոչ, կհեռանա ժողովրդական ներգործությամբ»,- ասաց վարչապետը:
![]()