Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով․ Եղանակի կանխատեսումը

Երևան քաղաքում  սեպտեմբերի 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 20-ին, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սեպտեմբերի 20-21-ը, 22-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 8-12, 20-ի ցերեկը կբարձրանա՝ 4-5 աստիճանով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ