Մարտի 1-ի հետ կապ ունեցողները ԱԺ-ում են. իմպիչմենտի գործընթացը ռումբ է՝ դրված Ռոբերտ Քոչարյանի տակ. տեսանյութ

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը ցանկացած շփում Բաքվի և Անկարայի հետ Երևանի համար դրական է գնահատում:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի գլխավորած պատվիրակության Ադրբեջան մեկնելուն, որը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին՝ նա ասում է. «Մենք շատ լավ գիտենք՝ ինչ է եղել Մարտի 1-ին. իշխանությունը կրակել է ժողովրդի վրա»:

Նրա նկատառմամբ՝ Ռոբերտ Քոչարյանն արել է ամեն ինչ, որպեսզի ՀՀ-ին զրկի ինքնիշխանությունից, որն ամենամեծ հանցանքն է:

Ստեփանյանն ասում է՝ Շահրամանյանների գործողությունների հետևանքով արցախցիները կորցրել են իրենց հայրենիքը:

Անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների բարձրացրած այն աղմուկին, ըստ որի՝ պետական կնիքի վրայից հանելով Արարատ լեռան պատկերը՝ ՀՀ իշխանությունները ուզում են մոռացության մատնել պատմությունը՝ զրուցակիցն ասում է. «Երբեք չէի նկատել, որ կնիքի վրա կա Արարատ սարի պատկերը. սահմանի բացումը մեզ համար կարևոր է: Ցեղասպանության փաստը չպետք է դնենք թուրքերի հետ հարաբերությունների հիմքում, դա սխալ է»:

Ըստ Ստեփանյանի՝ իմպիչմենտի գործընթացը ռումբ է, որը դրվել է ոչ թե Փաշինյանի, այլ Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի տակ

Վերջինս նաև նշում է. «Այն պատկերացնումները, որ կիսում է Լևոն Տեր-Պետրոսյանը, դրանք չեն համապատասխանում ՀՀ-ի շահին»:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ