![]()
Վրաստանի հայ համայնքային հարթակի նախագահ Գիորգի Թումասյանը կարևոր է համարում ՄԻԵԴ-ի որոշումը, ըստ որի՝ դատարանն արձանագրել է «Մարտի 1»-ի գործով Հայաստանի Հանրապետության կողմից մի շարք խախտումներ։
Ըստ դատարանի միաձայն որոշման՝ հաստատվել է, որ պետության գործողությունները հանգեցրել են կյանքի իրավունքի խախտման։
Զրուցակցի խոսքով՝ ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական պատասխանատվություն պետք է կրեն այն մարդիկ, որոնք գործել են այս հանցագործությունը. «Պողպատե մանդատը պետք է գործի»:
Ըստ նրա՝ հեղափոխությունը դեռ ո՛չ դատարանի, ո՛չ եկեղեցու ուղղություններով արատին չի հասել:
Նրա նկատառմամբ՝ հայ ժողովուրդը հեղափոխություն է արել՝ հասկանալով՝ փաստացի հասել է մի կետի, որ արդեն պետությունը գոյություն չունի:
Զրուցակիցը կարծում է, որ «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչները նպատակադրել էին ոչնչացնել հայկական պետությունը. «Այստեղ ստեղծվեց մաֆիոզական մի համակարգ, որը հարստացրեց մի քանի ընտանիքի, աղքատացրեց ամբողջ ժողովրդին»:
Անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների բարձրացրած այն աղմուկին, ըստ որի՝ պետական կնիքի վրայից հանելով Արարատ լեռան պատկերը՝ ՀՀ իշխանությունները ուզում են մոռացության մատնել պատմությունը՝ զրուցակիցն ասում է՝ կնիքում Արարատը կլինի, թե չէ, էական չէ, կարևորը Արարատի ֆոնին հայ երեխաները խաղաղ ապրում են:
Խոսելով ՀՀ-ում կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի և Գարեգին Բ-ի մասին՝ նա կարծիք է հայտնում, որ փաստացի Սամվել Կարապետյանը փորձում է հայ ժողովրդին գնել, Եկեղեցին էլ պետք է գնալ և ազատագրել. «Շատ լավ գիտենք՝ ինչ արժեհամակարգ ունի Կտրիճ Ներսիսյանը»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()