![]()
«Մեծ պատիվ է հայտարարել, որ մենք Հայաստանի համար Դիմակայունության և աճի ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորումն ենք հատկացնում»:
Այս մասին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:
«Ավելի քան 200 միլիոն եվրոյի մասին է խոսքը, որը կաջակցի կապակցվածության, դիմակայունության և բիզնեսի զարգացման ոլորտներում ներդրումներին: Սա վկայում է Հայաստանի՝ հստակ բարեփոխումների օրակարգին հավատարիմ լինելու, նաև ձեր հստակ հանձնառության մասին՝ բարեփոխումներ իրականացնելու կարևոր ոլորտներում»,- ասաց նա:
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը նաև տեղեկացրեց, որ ձեռք է բերվել նաև համաձայնություն՝ մեկնարկելու բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ լայնածավալ ծրագրերն իրականացնելու համար:
«Քաղաքական երկխոսությունը լինելու է հարթակ՝ աշխատելու միասին մեր «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակում: 2021-ից ի վեր մենք արդեն մոբիլիզացրել ենք ավելի քան 2.5 մլրդ եվրո ներդրումներ, մենք կարող ենք անել ավելին»,- ասել է նա:
![]()