![]()
Սեպտեմբերի 18-ին Հաագայում՝ «Խաղաղության պալատում», տեղի է ունեցել Մշտական արբիտրաժային դատարանին ՀՀ անդամակցությանը նվիրված միջոցառում։
ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ միջոցառանը ներկա են գտնվել ՄՔԴ նախագահը, Նիդերլանդների արքունական, ԱԳՆ, Քիմիական զենքի արգելման կազմակերպության, Քարնեգի հիմնադրամի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հաագայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։
Միջոցառմանը ելույթով հանդես են եկել նախարար Միրզոյանը, Դատարանի գլխավոր քարտուղարը, Դատարանի վարչական խորհրդի նախագահի պաշտոնակատար, Նիդերլանդներում Սլովակիայի դեսպանը։
Մշտական արբիտրաժային դատարանի գլխավոր քարտուղար Մարչին Չեպելակն իր խոսքում նշել է, որ Հայաստանի անդամակցությունը Դատարանին լիովին համահունչ է հավակնոտ քաղաքական տեսլականին, որը ժամանակակից փոխկապակցված գլոբալ տնտեսության պայմաններում առանձնակի կարևորություն է տալիս ներդրումային վեճերի կարգավորման արդյունավետ մեխանիզմներին, ինչպես նաև ազգային զարգացման նպատակների առաջմղմանը։
Դատարանի վարչական խորհրդի նախագահի պաշտոնակատար Յուրայ Պոդբորսկին նշել է, որ Հայաստանի կողմից Դատարանի հիմնադիր կոնվենցիաների վավերացումը հստակորեն ցույց է տալիս, թե որքան կարևոր են բազակողմ քաղաքականությունը և վեճերի խաղաղ կարգավորումը Հայաստանի համար։
![]()
Միջոցառմանը տեղի ունեցել է Դատարանի վարչական խորհրդում ՀՀ ազգային աթոռի բացման արարողություն։
Գոյություն ունի ազգային աթոռների գեղեցիկ ավանդույթ. այդպիսի ազգային աթոռի իրավունքն ունի Մշտական արբիտրաժային դատարանի յուրաքանչյուր պայմանավորվող կողմ: Այս աթոռներից յուրաքանչյուրը, շնորհիվ յուրահատուկ փայտամշակման, վարպետության, նրբագեղ գործվածքների օգտագործման և հատուկ ասեղնագործության, արվեստի եզակի նմուշ է: Այս աթոռներից յուրաքանչյուրը կրում է Դատարանի անդամ պետության զինանշանը՝ խորհրդանշելով պետության ինքնիշխանությունը և այն պետությունների կենտրոնական դերը, որոնք հիմնել և կառավարում են դատարանը:
Նախարար Միրզոյանի խոսքն ամբողջությամբ ներկայացված է ստորև։
«Վարչական խորհրդի հարգարժա՛ն նախագահ,
Մշտական արբիտրաժային դատարանի հարգարժա՛ն գլխավոր քարտուղար,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,
Հաճելի է և միաժամանակ պատիվ այսօր գտնվել այստեղ՝ Մշտական արբիտրաժային դատարանում։ Կցանկանայի խոսքս սկսել՝ անկեղծ երախտագիտություն հայտնելով մեր պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության և Հայաստանի՝ Մշտական արբիտրաժային դատարանի հիմնադիր կոնվենցիաներին միանալու գործընթացում բաց ու կառուցողական երկխոսության համար: Նաև ցանկանում եմ մեր երախտագիտությունն արտահայտել Նիդերլանդների Թագավորությանը՝ թե՛ որպես Դատարանի հյուրընկալ երկիր, թե՛ որպես երկու կոնվենցիաների ավանդապահ՝ միջազգային իրավական ինստիտուտներին և ընդհանուր առմամբ իրավունքի գերակայությանը ցուցաբերած անսասան աջակցության համար։
Միանալով 1899 թ. և 1907 թ. Հաագայում կնքված Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին կոնվենցիաներին՝ Հայաստանի Հանրապետությունը դարձավ Մշտական արբիտրաժային դատարանին անդամակցող 125-րդ երկիրը: Փոքր-ինչ խորհրդանշական է, որ Հայաստանը դարձավ 125-րդ անդամը այն փուլում, երբ Դատարանը անցյալ տարի նշեց արդարադատությանը և իրավունքի գերակայությանն իր ծառայության 125-ամյակը:
Որպես Դատարանին նոր անդամակցած պետություն՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Դատարանի առաքելությանը, որն ուղղված է իրավունքի գերակայության ամրապնդմանը և միջազգային համագործակցության խթանմանը. արժեքներ, որոնք խորապես արմատավորված են Հայաստանի իրավական հանձնառություններում և միջազգային ձգտումներում։
Այսօր, երբ միջազգային համակարգը բախվում է աճող ճնշումների, մենք համոզված ենք, որ այնպիսի կառույցները, ինչպիսին է Մշտական արբիտրաժային դատարանն՝ իրենց չեզոքության, իրավական գերազանցության և կառուցողական երկխոսության երկարամյա ավանդույթներով, ա
![]()