Այսքան փող ունենալ և այսպիսի մանկամիտ պոպուլիզմով մտնել քաղաքական դաշտ, կներեք, դժվար է պատկերացնել․ Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Վերջին ամսվա մեջ անընդհատ տեսադաշտում՝ լրահոսի մեջ հանդիպում եմ «Մերձևով» շարժման տեսանյութեր ու դրանք դիտելուց հետո ցանկություն էր առաջանում արձագանքելու, բայց անընդհատ հետաձգում էի։
Բայց քաղաքագիտորեն անհնար է աննկատ թողնել նման «քաղաքական» հոսանքը, քանի որ այն կարծես թե հավակնում է դասագրքերում հիշվել որպես մանկապիտ պոպուլիզմի վառ օրինակ։

-Սևանի ավազանում բացենք բրենդային հյուրանոցներ, որպեսզի ձմեռներն էլ գնացող լինի, ու արդյունքում ամառվա սեզոնային թանկ գները կնվազեն․․․ Դեհ, նորմալ տրամաբանությունն ինչպե՞ս մարսի այս նոնսենսը, որից ուղղակի չիմածություն է ծորում։ Ձմեռը Սևանի տարածաշրջան մարդ կարող է գնել լավագույն դեպքում ձուկ ուտելու ու հետ վերադառնալու։ Այդ ավազանի սուր քամիները, բնակլիմայական պայմանները այն ամենևին ձմեռային ռեզորթի համար պիտանի չեն դարձնում․․․ Հարց է ծագում՝ ինչո՞ւ մարդը պետք է ձմեռը գնա Սևանի ավազան Մարիոթում մնալու, գիշերելու, եթե դրսում լինելը անհնար է, իսկ լողավազանի, սպորտզալի համար դա առնվազն կարող է անել Երևանում․․․

-Ծնելիությունը խթանելու համար երրորդ երրեխայի դեպքում պետությունը փակում է տվյալ ընտանքիքի հիփոթեքային վարկը․ Չգիտես՝ լացես թե ծիծաղես։ Մարդիկ թքած ունեն հարկատուների զգացողությունների վրա, արդարության և այլ կատեգորիաների վրա, ու պատրաստ են ամենազավեշտալի «առատաձեռնությունն անել» բյուջեի հաշվին։ Մի հատ շուռ գաս իրենց ու հարցնես՝ տղերք, դուք ձեր միլիարդները ծախսելիս ամեն կոպեկն եք հաշվել ու հաշվում, ՀՀ հարկատուների /իրենք էլ դրա մեջ մտնում են/ հաշվին գոյացող բյուջեի հաշվին էդ ճոխ խոստումները ո՞նց եք խոստանում ու ո՞ր արդարության հաշվին․ սա նույնն է, ինչ հարսի բարեմասնությունների հաշվին փեսային լավություն անես․ ազգովի մարդկանց համար վարկ փակենք, որ առաջին հերթին իր համար ավել երեխա ունենա՞։ Տեղյակ չե՞ք, որ նորմալ երկրներում ավելի շատ պետությունն օգնում է մարդկանց, որ նրանց ապրելու, աշխատելու, երեխա պահելու, մեխացնելու պայմանները լավացնի, որ երեխա ունենան, ոչ թե համազգային եկամուտների հաշվին կաշառում է, որ ունենան․․․

-Վանաձորում գործարանների բացման պոպուլիզմը․ միայն բառեր, բառեր, բառեր․․․ Սա արդեն դեժավյու ու հին սկավառակ է․․․ Ըստ որում՝ 30 տարի ծեծված։ Ոչ այդ գործարանների մնացորդներից են տեղյակ, ոչ դրանք վերագործարկելու իրատեսությունից․․․ Միայն կենաց ասեն․․․
Սրանք իմ լսածներն են, և վստահ եմ, ամբողջը չեմ լսել։
Ուղղակի այսքան փող ունենալ և այսպիսի մանկամիտ պոպուլիզմով իջնել ու քյառթու ու տղեկական կարգախոսով՝ «մերձևով» մտնել քաղաքական դաշտ, կներեք, դժվար է պատկերացնել։ Միթե՞ այդքան փողի պայմաններում դժվար է մի կարգին քաղաքագետ, ծրագրային մասնագետ պահելը, որ ամեն ինչ այդքան ապաքաղաքական ու ծիծաղելի չլինի․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ