Ցնդաբանություններ են հորինվում. դիվանի տակից ուղերձներ են հղո՞ւմ, իրենց տեղն այլևս բազմոցի տակ է. վարչապետ

«Ես գործնականում ՀՀ-ում 20 տարի, եթե ոչ ավելի, ենթադրում եմ 24 տարի, ապրել եմ, ըստ էության, ամենօրյա օպերատիվ վերահսկողության ներքո»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ իր գործակալ լինելու մասին լուրերին:

«Հետին թվով ցնդաբանություններ են հորինվում իշխանությանը վարկաբեկելու մասին:

Եթե տվյալների որևէ նշույլ անգամ գոյություն ունենար, լավ պատգամավոր եղած ժամանակ չէ, լրագրող եղած ժամանակ չէ, գոնե հեղափոխության ժամանակ, երբ իշխանությունը փլուզվում էր, այդ իշխանությունը պետք է դներ սեղանին ասեր՝ ժողովո՛ւրդ, տեսեք՝ այս ինչ է կատարվում: Հիմա գնացել մտել են դիվանների տակ, դիվանի տակից ուղերձներ են հղում՝ հույս ունենալով, որ դա իրենց թույլ է տալու դիվանի տակից դո՞ւրս գալ: Թույլ չի տալու: Իրենց տեղն այլևս բազմոցի հարմարավետ տակն է, և այլ կերպ չի լինելու»,- հայտարարեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ