Երևանում մեկնարկել է Եվրոպայի համալսարանների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը

Սեպտեմբերի 16-ից 20-ը Երևանում անցկացվում է 2025 թվականի Եվրոպայի համալսարանների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը:

Այս մասին տեղեկացրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել առաջնության հանդիսավոր բացումը, պաշտոնապես ազդարարվել է մրցաշարի մեկնարկը:

Առաջնությանը մասնակցում են թիմեր Եվրոպայի 18 երկրից: Բաց առաջնությունում մասնակցում է 26 թիմ, իսկ աղջիկների առաջնությունում՝ 14։

Հայաստանը բաց մրցաշարում ներկայացնում են՝

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը

Երևանի պետական բժշկական համալսարանի թիմը

Երևանի պետական համալսարանի թիմը

Աղջիկների մրցաշարում Հայաստանը ներկայացնում են՝

Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմը

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը

Հայ-ռուսական համալսարան

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ