Սուրեն Պապիկյանը Պեկինում մասնակցել է Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահի պաշտոնական ընդունելությանը

Պեկինում անցկացվող Սյանշանի համաժողովի շրջանակում սեպտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ, գեներալ-գնդապետ Չժան Յուսիայի անունից կազմակերպված պաշտոնական բազմակողմ ընդունելությանը:

Ինչպես հայտնել են ՊՆ-ից, Պապիկյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ, գեներալ-գնդապետ Չժան Յուսիայի, պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ