Երևանի քաղաքապետը Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժպ Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել, նա արձակուրդ է վերցրել:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատել է քաղաքապետի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը:

Օրերս լրագրող Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ ֆեյսբուքյան գրառումից հետո Ավետ Բաբայանն իր հետ ունեցել էր հայհոյանքներով ուղեկցված խոսակցություն։ Բացի այդ, Կարապետյանը պնդում էր, որ իրեն ծեծի են ենթարկել և դա կապ ունի Բաբայանի հետ։

Հարուցվել է քրեական գործ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ