«Կենդանիների դիմակահանդես-շքերթ» միջոցառման ընթացքում որոշ ճանապարհահատվածներ ժամանակավորապես փակ կլինեն

Սեպտեմբերի 28-ին «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում կանցկացվի «Կենդանիների դիմակահանդես-շքերթ» միջոցառումը։

Շքերթին կմասնակցեն շուրջ 400-500 դպրոցահասակ երեխաներ՝ վտանգված և կարմիրգրքյան տարբեր կենդանատեսակների հագուստներով և բնապահպանական կոչեր ունեցող ցուցանակներով:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ շքերթի անցկացման համար նախատեսված ուղին ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար:

Միջոցառման երթուղին

Մասնակիցների հավաքման վայրը և ժամը՝ Ստեփան Շահումյանի հրապարակ, Ս․ Շահումյանի արձանի մոտ ժամը 12:00-ին։
Շքերթի երթուղու մեկնարկը՝ ժամը 12:30-ին վերոնշյալ վայրից։
Ս․ Շահումյանի հրապարակից շքերթը կշարժվի դեպի Ս․ Շահումյանի պուրակ՝ քայլելով դեպի Հանրապետության հրապարակ։
Հանրապետության հրապարակում շքերթը կանի երկու շրջապտույտ և հատելով Աբովյան փողոցը՝ կուղղվի դեպի Հյուսիսային պողոտա։
Քայլելով Հյուսիսային պողոտայի ողջ երկայնքով՝ շքերթը կհատի Թումանյան փողոցը՝ շարժվելով դեպի Ազատության հրապարակ։

Ազատության հրապարակը կլինի վերջին կանգառը, որտեղ տեղի կունենա մինչև 30 րոպե տևողությամբ համերգային ելույթ, որով միջոցառումը կամփոփվի։

Միջոցառման նախատեսված ավարտը՝ ժամը 15:00-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ