Խորապես գնահատում եմ խաղաղության գործընթացի առաջխաղացման մեջ ունեցած ձեր կարևոր դերը. Ալիևը՝ Թրամփին

«Շնորհակալություն, նախագահ Դոնալդ Թրամփ, Ձեր TruthSocial էջում արտահայտած ջերմ խոսքերի համար։ Ես խորապես գնահատում եմ Ձեր կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման և Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի կազմակերպման գործում»:

Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` արձագանքելով ԱՄՆ նախագահի գրառմանը:

Հիշեցնենք՝ Դոնալդ Թրամփը գրել էր, որ իր համար մեծ պատիվ է օգնել կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը և ընկերանալ երկու մեծ առաջնորդների և ժողովուրդների հետ:

Թրամփը հավելել է, որ երկրների միջև հավերժական բարեկամություն կլինի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ