Հավերժական բարեկամություն կլինի. Թրամփը Սպիտակ տանը Փաշինյանի և Ալիևի հետ արված լուսանկար է հրապարակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում հրապարակել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը իր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարը:

«Մեծ պատիվ էր օգնել կարգավորելու Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը և միաժամանակ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների ու մարդկանց՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Դա հավերժական բարեկամություն կլինի ինձ համար, բայց, ինչն ավելի կարևոր է` Միացյալ Նահանգների համար»,- նկարին կից գրել է նա:

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ