Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ավագանու արտահերթ նիստ կնախաձեռնի

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ավագանու արտահերթ նիստ է նախաձեռնելու:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը:

«Սիրելի գյումրեցիներ, հաշվի առնելով ձեր բազմաթիվ զանգերն ու մտահոգությունները` կապված «Գյումրու օր» տոնակատարության չեղարկման հետ, Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնելու է ավագանու արտահերթ նիստ:

Օրակարգում «Գյումրու օր» տոնակատարության անցկացման վերաբերյալ հարցն է լինելու:

Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից և արդեն ավանդույթ դարձած օրը արժանվույնս նշելու հնարավորությունից»,- ասվում է գրառման մեջ:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած Գյումրու ավագանու նիստում Վարդան Ղուկասյանն առաջարկել է հարցը հանել է օրակարգից, այս կերպ չեղարկելով «Գյումրու օր»ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ