Արարատ Միրզոյանը կմեկնի Նիդերլանդներ. հանդիպում է նախատեսված ԱԳ նախարար Դավիդ վան Վելի հետ

Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Նիդերլանդներ:

Այս մասին տեղեկացրել է ԱԳ նախարարությունը:

Հաագայում նախարար Միրզոյանը կմասնակցի Մշտական արբիտրաժային դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառմանը։

Կայանալու է հանդիպում Նիդերլանդների ԱԳ նախարար Դավիդ վան Վելի հետ։ Ծրագրված են նաև այլ հանդիպումներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ