Զինվորական համազգեստով՝ «Արևմուտք-2025» զորավարժություններին. Պուտինը ներկա է գտնվել հիմնական փուլին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զինվորական համազգեստով Նիժնի Նովգորոդի Մուլինո զորավարժարանում հետևել է ռուս-բելառուսական «Արևմուտք-2025» զորավարժությունների հիմնական փուլին:

Այս մասին գրել են ռուսական լրատվամիջոցները:

Բելառուսի և Ռուսաստանի միջև անցկացվող «Արևմուտք-2025» զորավարժությունների կոալիցիոն խմբավորման կազմում գործողությունների մշակման համար հրավիրվել են ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և այլ գործընկեր պետությունների զորակազմեր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ-ն չի մասնակցում «Արևմուտք-2025» զորավարժություններին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ