Քանի զբոսաշրջիկ և որ երկրներից են ավելի շատ եկել Հայաստան. հրապարակվել է 2025-ի օգոստոսի վիճակագրությունը

Զբոսաշրջության կոմիտեն վիճակագրություն է ներկայացրել 2025 թվականի այցելությունների վերաբերյալ:

Ըստ այդմ, 2025 թվականի օգոստոսին Հայաստան է այցելել 334 հազար 396 զբոսաշրջիկ։

Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 300 հազար 919։

2025 թ․ հունվար-օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):

Ներկայացված են նաև 2025 թ․ հունվար-օգոստոսին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները․ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ